Չեխիայում որոշվել են տարվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը` 2020-ի արդյունքներով:
Լավագույն խաղացողի մրցանակը ստացել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Թոմաս Սոուչեկը, ով բավականին լավ մրցաշրջան է անցկացնում ԱՊԼ-ում:
Հաղթանակին հավակնում էր նաեւ նրա թիմակից Վլադիմիր Ցոֆալը, ով արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղն ըստ քվերակության: Երրորդ տեղը զբաղեցրել է Վլադիմիր Դարիդան ՝ «Հերտայից»:
Լավագույն մարզիչը Ինդրժիխ Տրպիշովսկին է, որը գլխավորում է Պրահայի «Սլավիան»: