«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլում կատարվող փոփոխությունների մասին:
«Ֆուտբոլն այս պահին հեշտ չէ. ամենուրեք եսասիրություն է, անձնական շահ, գործակալներ և մամուլի հետ նրանց հարաբերությունները:
Այն փոխարինեց թիմի հանդեպ կարեկցանքին, փոխօգնության զգացողությանը, այն զգացողությանը, որ դուք զգում եք թե՛ 90 րոպե խաղալիս, թե՛ պահեստայինների նստարանին մնալիս…
Ժամանակ է պետք թիմում դա սերմանելու համար, քանի որ երիտասարդների հասարակությունն ու հոգեբանությունը հեշտ չի», — մեջբերում է պորտուգալացի մասնագետին Sky Sports-ը: