Don Balon-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխարինող գտնել Լուկա Մոդրիչին և կարծում է, որ «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը լավագույն թեկնածուն է այդ դիրքի համար:
26-ամյա կիսապաշտպանը 2015 թվականից է խաղում հռոմեական ակումբում և իտալական ակումբում անցկացրել է Ա Սերիայի գրեթե 200 հանդիպում: Ենթադրվում է, որ նրա տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 70 միլիոն եվրո:
Հունվարին հաղորդվում էր, որ Մոդրիչը համաձայնության է եկել «Ռեալի» հետ նոր պայմանագրի մանրամասների շուրջ: Խորվաթի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը: