Ղազախստանի առաջնության մեկնարկային տուրում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» հյուրընկալվելիս մրցել է «Կայսարի» հետ ու 3-2 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հատկանշական է, որ բոլոր գոլերը խփվել են առաջին կեսում: Մինչև 25-րդ րոպեին «Տարազը» պարտվելիս է եղել 0-2 հաշվով, բայց հետո երեք գոլ է խփել մինչև ընդմիջում ու հաղթանակ կորզել:
«Տարազի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Ալֆոնս Կոջոն՝ 82-րդ րոպեին փոխարինման դուրս գալով:
«Կայսարի» կազմում էլ փոխարինման է մտել թիմի նորեկ, հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը: Նա 76-րդ րոպեին է մտել խաղադաշտ:
Այսպիսով, Վարդան Մինասյանի թիմն առաջին երեք միավորն է վաստակել ու հաղթանակով մեկնարկել առաջնությունը: Թիմն այս պահին Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում: