«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Vesti.kz-ին տված հարցազրույցում մեկնաբանել է թիմի արդյունքները և իր թիմի նպատակները Ղազախստանի գավաթի խաղարկությունում:
— Արդյունքների և խաղի որակի առումով գո՞հ եք թիմի ելույթներից Ղազախստանի գավաթի խաղարկությունում:
— Արդյունքը լավ է, և ես միշտ ցանկանում եմ զարգացնել խաղի որակը: Բայց մեզ ուրախացնում է այն, որ թիմը, որակի հետ մեկտեղ, սկսեց ցուցադրել էմոցիաներ, որոնք ինչ-որ տեղ մեզ պակասում էին առաջնության խաղերում: Թիմը սկսեց հիշեցնել այն թիմին, որին տեսնում էինք մրցաշրջանի մեկնարկում․ թիմը վստահ է խաղում:
— Ես լսել եմ, որ մարզի ղեկավարը նպատակ է դրել` նվաճել գավաթը, իրո՞ք դա այդպես է:
— Այո, կա այդպիսի առաջադրանք: Մենք կփորձենք հասնել առավելագույնին: Բայց նախ, մենք պետք է լուծենք խմբից դուրս գալու հարցը: Հուսանք, մնացած խաղերի համար էլ ավելի կուժեղացնենք կազմը, դեռ չորս լեգիոներ ունենք: Ամենակարևորն այն է, որ վնասվածքներ չկան, որ կազմի հետ ռոտացիաների տարբերակներ կան:
Այս պահին «Տարազը» իր խմբում առաջատարն է Ղազախստանի գավաթի խաղարկությունում ՝ չորս տուրից հետո ունենալով 9 միավոր: Ազգային առաջնությունում Մինասյանի թիմը 23 միավորով 9-րդ տեղում է: