Բրազիլիայի Գավաթի 1/64 եզրափակչի՝ «Բոավիշտա»-«Գոյաս» խաղից առաջ մրցավարի մասնակցությամբ տարօրինակ դրվագ է հայտնվել տեսախցիկների ուշադրության կենտրոնում: Հանդիպման գլխավոր մրցավար Դենիս Ռիբեյրոն խաղից առաջ՝ հենց խաղադաշտում, հոգացել է կարիքները:
Դրվագի լուսանկարներն ու տեսանյութը մեծ թափով տարածվում են համացանցում, իսկ Ռիբեյրոն քննադատության է արժանանում օգտատերերի կողմից:
Մրցավարների ազգային ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ աջակցելով Դենիս Ռիբեյրոյին՝ նշելով, որ նա միզուղիների խնդիր ունի ու չի կարողանում իրեն զսպել: Մրցավարն այդ խաղից առաջ չի օգտագործել դեղահաբը, ինչն էլ նման հետևանք է ունեցել:
Ռիբեյրոն բավականին հեղինակավոր ու որակավորված մրցավար է, այդ իսկ պատճառով Բրազիլիայի մրցավարների ասոցիացիան կոչ է արել չքննադատել Ռիբեյրոյին ու նրան ծաղրի չենթարկել սոցիալական ցանցերում: