Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հայտնել է, թե որտեղ է Ֆրանսիայի սուպերգավաթի այս տարվա հանդիպումը կայանալու։
Առաջին անգամ պատմության մեջ հանդիպումը կկայանա Իսրայելում։ Հանդիպումը նախատեսված է 2021 թվականի օգոստոսի 1-ին Թել-Ավիվի «Բլումֆիլդ» ստադիոնում։
Հարկ է նշել, որ Իսրայելը աշխարհում առաջատարների թվում է կորոնավիրուսից պատվաստվելու մասով։ Բնակչության գրեթե 40 տոկոսը պատվաստվել է։