«Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը բացատրել է, թե ինչու որոշեց հեռանալ «Միլանից» 2020 թվականի հունվարին:
«Իմ հեռանալու պատճառն այն էր, որ Իբրահիմովիչը եկավ: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ հինգ-վեց հանդիպում անընդմեջ նստելու եմ պահեստայինների նստարանին:
Եթե Իբրան ընդգրկված է մեկնարկային կազմում, ապա նրան այնտեղից կարող են հեռացնել միայն վնասվածք ստանալու դեպքում: Նրա ժամանումից հետո առաջին մի քանի խաղերում ես ոչ մի րոպե չխաղացի: Ինձ հնարավորություն տրվեց Իտալիայի գավաթի խաղարկությունում, ես գոլ խփեցի և գոլային փոխանցում կատարեցի: Չնայած դրան, ինձ անմիջապես վերադարձրին պահեստայինների նստարան:
Թերևս, ես համբերության պակաս ունեի, բայց այդ պահին նման որոշում կայացրի», — Պյոնտեկի խոսքերն է մեջբերում Football-italia-ն: