«Ատլետիկոյի» կիսապաշտպան Հեկտոր Հերերան չի մասնակցի «Ռեալի» հետ խաղին: Այս մասին հաղորդում է Marca- ն:
Սա կլինի 13-րդ հանդիպումը, որը մեքսիկացին բաց կթողնի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հերերան վերականգնվել է կորոնավիրուսից և վերադարձել մարզման:
«Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 7-ին և կմեկնարկի 19:15-ին:
























































