Բրիտանացի բռնցքամարտիկ Դիլիան Ուայթը The Guardian-ին պատմել է, թե ինչպես է նա հայր դարձել 13 տարեկանում:
Ուայթը նշել է, որ Ճամայկայից Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո եղել է փողոցային ավազակախմբերի անդամ: Բռնցքամարտիկի խոսքով՝ նա «վազում էր Լոնդոնի շուրջ և ամենուրեք քաոս ստեղժում»: Այժմ մարզիկն ունի երեք երեխա ՝ երկու դուստր և մեկ որդի:
Նրա առաջնեկը ծնվել էր, երբ Ուայթը ընդամենը 13 տարեկան էր:
«Ժամանակին ես հիմար երեխա էի, որը վազում էր Լոնդոնում և ամենուրեք քաոս ստեղծում: Դա հիմարություն էր. կարծում եի, որ զիլ է բանտ նստելը: Բայց դրանում ոչ մի զիլ բան չկա:
Տղաս ինձանից բարձրահասակ և ավելի գեղեցիկ է: Կրկնվեմ ես երեխա էի, բայց իմ շուրջ տեղի ունեցածի պատճառով շատ արագ մեծացա: Ես ստիպված էի ավելի շատ աշխատել: Ի վերջո, ես չէի ուզենա, որ երեխաս տառապեր այնպես, ինչպես ես էի ժամանակին տառապում: Հիմա մենք մոտ ենք, նա ինձ համար ընկերոջ պես է», — կիսվել է բրիտանացին հարցազրույցի ժամանակ: