Իտալական Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
49-րդ րոպեին Սպինացիոլան առաջ մղեց հռոմեական թիմին: 60-րդ րոպեին Վերետուի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 1:1: 88-րդ րոպեին Դիավարան հաղթանակ պարգևեց իր թիմին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 67-րդ րոպեին, իր տեղը զիջելով Էլ-Շարավիին:
Այս խաղից հետո «Ռոման» 47 միավորով 5-րդն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Ուդինեզեին»: Տանտերերը միայն 97-րդ րոպեին կարողացան մեկ միավոր «պոկել» մրցակցից: 11 մետրանոցն անվրեց իրացրեց Կեսսյեն:
Այս խաղից հետո «Միլանը» 53 միավորով 2-րդն է: