«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Մաքս Քիլմանը մտադիր է հանդես գալ Ուկրաինայի ազգային հավաքականում:
Լրագրող Իգոր Ցիգանիկի խոսքերով, անգլիացի 23-ամյա կենտրոնական պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Անդրեյ Շևչենկոյի թիմում:
«Դեղին-կապույտների» մարզչական շտաբը ուշադիր հետևում է Մաքսի ելույթներին, ով արդեն մի քանի անգամ բանակցություններ է վարել Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ Ուկրաինայի ազգային հավաքականում խաղալու համար Քիլմանը ստիպված կլինի ձեռք բերել ուկրաինական անձնագիր: Խնդիրներ չպետք է լինեն, քանի որ խաղացողի մայրը ուկրաինուհի է:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Քիլմանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: