«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վիրահատության է ենթարկվել աճուկի վնասվածքի պատճառով։
Խաղացողի վերականգնման հստակ ժամկետներ չեն նշվում, բայց նա ամենաքիչը մինչև ապրիլ չի խաղա։ Այս մասին հաղորդում է «կարմիրների» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Հնդերսոնը մասնակցել է ԱՊԼ 21 խաղի, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։