Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի համար ԱԱ-2026-ն ավարտված է, ընդ որում՝ ամենաանսպասելի և հեգնական սցենարով։ Անգլիացի ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել ոչ թե խաղադաշտում, այլ պարզապես հաղթանակը տոնելիս:
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, Մեքսիկայի ընտրանու դեմ 1/8 եզրափակչի լարված հանդիպումից (3:2) անմիջապես հետո Հենդերսոնը փորձել է ցատկել գովազդային վահանակի վրայով, սակայն անհաջող վայրէջք է կատարել ձեռքի վրա։
Բժշկական զննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է դաստակի վիրահատություն։ Ներկայումս նա գտնվում է Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում՝ Անգլիայի հավաքականի բուժշտաբի ներկայացուցչի ուղեկցությամբ։ Վիրահատական միջամտությունից հետո կիսապաշտպանն ամենայն հավանականությամբ այլևս չի կարողանա օգնել իր թիմին ընթացիկ Մունդիալում։
Նշենք, որ ԱԱ-2026-ի շրջանակներում Հենդերսոնն ընդամենը մեկ անգամ էր հայտնվել խաղադաշտում։ Նա փոխարինման էր դուրս եկել Պանամայի դեմ խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը (2:0): Ի դեպ, այդ խաղը նրա համար հոբելյանական՝ 90-րդն էր ազգային թիմի մարզաշապիկով:
























































