Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտնել է, որ չի մասնակցելու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայանալիք ATP 500 շարքի մրցաշարին։
Նադալը Twitter-ում գրառում է կատարել՝ հայտնելով, որ բաց է թողնելու մրցաշարը մեջքի խնդիրների պատճառով։ Դրանք սկսվել էին Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ Ադելաիդայում ու շարունակվել են Մելբուրնում։
Նադալն ասել է, որ Australian Open-ում նրա թիմը ժամանակավոր լուծում էր գտել առանց ցավերի խաղալու համար։
Հավելենք, որ եթե աշխարհի երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը Ռոտերդամի մրցաշարում հասնի մինչև կիսաեզրափակիչ, ապա կշրջանցի Նադալին ու կդառնա երկրորդը ATP-ի վարկանիշային աղյուսակում։