«Մանչեսթեր Սիթին» խաղադաշտում հիասքանչ օրեր է ապրում։ Սակայն անգլիական ակումբի ֆրանսիացի պաշտպան Բենջամին Մենդիի համար վերջին օրերը այդքան էլ հաջող չեն եղել դաշտից դուրս։
The Sun-ի փոխանցմամբ՝ օրերս ոստիկանները հերթական խախտումն են արձանագրել Մենդիի մոտ։ Նա իր Լամբորջինի մակնիշի ավտոմեքենան երթևեկել է առանց ապահովագրության։
Մենդիի Լամբորջինին մոտ 900 մոդել ունի։ Նրա արժեքը 475 հազար ֆունտ ստերլինգ է։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը տուգանվել է 1000 ֆունտ ստերլինգով, նրանից 6 բալ է հանվել։
Ավելի վաղ Մենդին մեկ այլ միջադեպի մասնակից էր դարձել, երբ պանդեմիայի ընթացքում աղջիկների հետ դուրս էր եկել երկրից։