«Էվերթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Լուկա Դինի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 27-ամյա ֆրանսիացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը:
«Երկրպագուները նպաստեցին նրան, որ ես առաջին իսկ օրվանից «Էվերթոնում» ինձ տանն եմ զգացել: Նրանք իմ հանդեպ մեծ սեր են դրսևորել: Սա այն է, ինչ ես գնահատում եմ: Ինձ համար կարևոր է կայունությունը պահպանելը: «Էվերթոնի» հետ ես կարող եմ մեծ հաջողությունների հասնել առաջիկա տարիներին:
Ես ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, իսկ «Էվերթոնը» լավագույն տեղն է ինձ համար»,- ասել է Դինը:
Դինը «Էվերթոն» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2018 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 16 հանդիպման է մասնակցել և դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ: 2014 թվականից Դինը հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական: