«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Տոտենհեմի» դեմ խաղի նախօրեին խոստովանել է, որ չի իմացել, թե խաղային ինչ դիրքում է խաղացել «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ֆուտբոլիստ եղած ժամանակ։
-Որպես խաղացող՝ դուք ուժե՞ղ էիք Մոուրինյուից։
-Չգիտեմ։ Անկեղծ ասած ես անգամ չգիտեմ՝ Ժոզեն խաղացե՞լ է։ Նա դարպասապա՞հ է եղել։ Ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչ դիրքում է խաղացել Ժոզեն։ Եթե դուք չգիտեք, մի՛ մեղադրեք ինձ։ Կարծում եմ՝ նա դարպասապահ է եղել։
-Կարծես թե նա դարպասապահի դիրքում էր խաղում բարեգործական խաղերից մեկում փոխարինման դուրս գալուց հետո։
-Դարպասում կարելի է խաղալ անգամ այն ժամանակ, երբ դու դժվարությամբ ես քայլում։ Խոսքը բարեգործական խաղերի մասին է, ներեցե՛ք։ Բայց հիմա ես ուզում եմ իմանալ, փնտրե՛ք գուգլում։
-Նա կիսապաշտպան է եղել։
-Ների՛ր, Ժոզե՛ (ծիծաղում է)։
Կլոպի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։