«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան որոշել է հանդես գալ ոչ թե Անգլիայի, այլ Գերմանիայի հավաքականում:
17-ամյա կիսապաշտպանը երկքաղաքացիություն ունի: Նա ծնվել է Շտուտգարտում ՝ նիգերիական ծագմամբ գերմանացի և բրիտանացի ծնողներից: Երբ Ջամալը 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Անգլիա:
«Ես պարզապես լսեցի իմ ներքին ձայնին, որ Գերմանիայում խաղալը ճիշտ որոշում էր:
Սա այն երկիրն է, որտեղ ես ծնվել եմ: Այդ որոշումը դյուրին չէր», — մեջբերում է ֆուտբոլիստին The Athletic-ը:
Ջամալը խաղացել է Անգլիայի Մ 15, Մ 16, Մ 17 և Մ 21 տարեկանների հավաքականներում: Նա նաև խաղացել է Գերմանիայի Մ 16 հավաքականում: