VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով հաղթել է «Փյունիկին»։
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում աչքի է ընկել Նիկիտա Տատարկովը՝ արդեն 8-րդ րոպեին բացելով հաշիվը, իսկ Հայաստանի գործող չեմպիոնների կազմում գոլերով աչքի ընկան թիմի նորեկներ Ալեքսանդր Կարապետյանն ու Անգուլո Վբեյմարը:
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել հանդիպմանն ու ֆոտոշարք պատրաստել: