«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող էր անվճար տեղափոխվել «զինագործների» կազմ։
«Ես նրա տանն էի, երբ որոշում էր երկարաձգել «Մոնակոյի» հետ պայմանագիրը, թե ոչ։ Նա կարող էր անվճար տեղափոխվել «Արսենալ»։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ակումբում այսպիսի պատմությունները շատ են»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Մբապեն ՊՍժ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից, իսկ մինչ այդ հանդես էր գալիս «Մոնակոյում»։ Փարիզեցիները նրան գնել են 145 մլն եվրոյով։