12.08.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

    📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

    Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

    Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

    Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

    Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

    Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

    ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ջանես Նազարյանը կկատարի Փյունիկ — Վան խաղի խորհրդանշական հարվածը

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

        🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

        Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

            📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

            Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

            Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

            Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

            Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

            Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

            ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ջանես Նազարյանը կկատարի Փյունիկ — Վան խաղի խորհրդանշական հարվածը

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

                Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեր ազգը սգի մեջ է, բայց մենք սիրում ենք ֆուտբոլը․ France Football-ի անդրադարձը հայկական ֆուտբոլին

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  18.02.21 / 16:07
                  0

                  «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցավ արցախյան հակամարտությունը, որի պատճառով հայկական ֆուտբոլային ակումբները և նրա անդամները շատ ծանր գին վճարեցին»,- գրում է աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ France Football-ը։ ArmSport-ը ներկայացնում է հոդվածի ամբողջական թարգմանությունը։

                  «90 հազարը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ-ադրբեջանական ուժերի ռազմական բախումներից հարկադիր փախուստի դիմած քաղաքացիական անձանց թիվն է։ Այս ահռելի թիվը Արցախի բնակչության 60% է, մի պետություն, որի ճնշող մեծամասնությունը բնակեցված է հայերով և որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից դեռևս 1991 թվականին Ադրբեջանից անջատվելու ժամանակներից։ 6 շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը գնալով թափ էր հավաքում։ Արցախը ոչ միայն կորցրեց իր տարածքի զգալի մասը, այլև շուրջ 5000 հայաստանցի և արցախցի զինվորներ այնտեղ կորցրեցին իրենց կյանքը։ Նրանց մեջ կային ֆուտբոլիստներ, և ոչ միայն։ «30 հայ մարզիկներ մասնակցել են պատերազմական գործողություններին»,- նշում է Հայաստանի մարզական իրավաբանների ասոցացիայի նախագահ Արծրուն Բադալյանը։  Նրանց թվում է եղել նաև Միհրան Հարությունյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր։ «Ցավոք, ոչ բոլորը վերադարձան ռազմաճակատից»։ «Զինվորական ծառայությունը պարտադիր է։»,- հիշեցնում է երկրում մեծ ճանաչում ունեցող «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի պատասխանատու Հայկազ Մկրտչյանը։ Պահեստային թիմի բազում խաղացողներ գնացին կռվելու․ 18-ամյա դարպասապահ Գագիկ Աբրահամյանն այնտեղ զոհվեց։

                  Ֆինանսական և նյութատնտեսական աջակցություն

                  Գագիկի նման 5 այլ երիտասարդ խաղացողներ, որոնք խաղում էին հայկական թիմերում, զոհվեցին զենքը ձեռքներին, և սա մեծ կորուստ էր ողջ հայկական ֆուտբոլի համար։ «Ոչ մի ակումբ չկարողացավ շարունակել իր գործունեությունն այնպես, ինչպես նախկինում էր»,- շարունակում է Մկրտչյանը։  Չէ՞ որ ակումբները մեծ դեր են կատարել բախումների թեժ պահին՝ տեղահանված բնակչությանը օգնելու համար։ «Նրանք բոլորը հավաքեցին գումար և առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասում է Հայկական հեռուստատեսության սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը։ «Մեր ավտոբուսն օգտագործվել է տեղահանվածներին Հայաստան տեղափոխելու համար, հիմնականում տարեցներին և երեխաներին»,-հիշում է Արթուր Սահակյանը՝ «Նոա» ՖԱ-ի գործադիր տնօրենը։ Նախաձեռնությանը հետևեցին առաջնության բոլոր մասնակիցները ։ ««Փյունիկ» ՖԱ-ն պետք է տրամադրեր մարդասիրական օգնություն»,- ասում է Մկրտչյանը,-«Մեր ավտոբուսի տրամադրումն ամենաքիչն էր, որ մենք կարող էինք անել։ Հոգեբանական հետևանքներից բացի վատթարացավ նաև ակումբների ֆինանսական վիճակը։ ««Գանձասար Կապանը» ստիպված եղավ դադարեցնել իր մասնակցությունն առաջնությանը»,- շարունակում է Մկրտչյանը։ Ակումբի մամուլի խոսնակ Արմեն Այվազյանը ճշգրտում է․ «Մեր ֆոնդերն ուղղվեցին Արցախի աջակցությանը։ Ֆուտբոլը մեր կյանքն է, բայց մարդկային կյանքերն ավելի կարևոր են»։ Մտադրությունները ողջունելի էին, բայց որոշումը միաձայն չընդունվեց։

                  «Դա անարդար էր խաղացողների և աշխատակիցների նկատմամբ, ակումբի սեփականատեր և հովանավոր հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրի ամենահարուստ ձեռնարկություններից մեկն է և կարող էր ֆինանսավորման այլ ելքեր փնտրել»,- նկատում է Գևորգ Ղազարյանը։

                  Առաջնությունը կշարունակվի 9 ակումբներով։ Առաջին պատերազմի ժամանակ (1988-1994) և ոչ մի թիմ չի փակվել։ Այժմ հայտնի էլ չէ, թե «Գանձասարին» ինչ է սպասվում։ «Մենք իրավիճակի մասին տեղեկացանք նոյեմբերի 3-ին՝ ֆուտբոլային խաղից առաջ։ 2 օր հետո մեզ ասացին, որ ամեն ինչ ավարտված է»,- հիշում է պայմանգրով ազատված լիտվացի հարձակվող Ռոկաս Կռուշնաուսկասը,- «Ակումբը «մահացավ», շատ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Որոշ խաղացողներ ինքնուրույն են մարզվում՝ սպասելով հարմար առաջարկի»։

                  «Լեռնային Արցախը»՝ իր բոլոր զավակների անունից

                  Արցախը ֆուտբոլի միջոցով փորձեց բարձրաձայնել իր մասին։ Հանրապետությունն իսկապես ունի ազգային թիմ և նույնիսկ 2019-ին հյուրընկալեց չճանաչված ազգերի Եվրոպայի առաջնությունը, որը կազմակերպել էր Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (Conifa): «Աշխարհը սկսեց խոսել Արցախի մասին, և Արցախը հասկացավ ֆուտբոլի կարևորությունն իր պահանջները տարածելու հարցում», — ասում է «Conifa»-ի լրատվական կենտրոնի պատասխանատու Սուրեն Սուքիասյանը: Իհարկե Արցախը վաղուց է տեղյակ այդ խնդրի մասին: Խնդիրն այն է, որ նրա առաջնությունը չի ճանաչվել ՈւԵՖԱ-ի կողմից:

                  2017 թվականին «Արցախ» անունը կրող ակումբ ծնվել է Հայաստանի ուժով երկրորդ դիվիզիոնում: «Նպատակն այն էր, որ նա կարողանա խթանել այդ պահանջները Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում, ինչպես Ադրբեջանն արեց «Քարաբաղի» հետ», — կարծում է Ղազարյանը: Սակայն ակումբը վաճառվեց 2019-ին, նախքան կվերանվանվեր «Նոա» ՖԱ։ Հետո նա իր նախնական նպատակից շրջվեց և Հանրապետության դրոշը թողեց «Լեռնային Արցախին», Լեռնային Ղարաբաղի հայերի պատմական ակումբին՝ ստեղծված 1927 թվականին։ «ԽՍՀՄ-ի ժամանակ տարածաշրջանում գործում էին երկու առաջատար ակումբներ ՝ «Քարաբաղ Աղդամը», որտեղ խաղում էին ադրբեջանցիները, և «Ղարաբաղ» Ստեփանակերտը, որը 2002 թվականին վերանվանվեց «Լեռնային Արցախ»,- մանրամասնում է Կոնիֆայի նախկին գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը: Նրանք անցկացրել են նունիսկ «ղարաբաղյան դերբի»: Նման իրավիճակն այժմ աներևակայելի է, քանի որ վերքերը դեռ թարմ են երկու կողմերի մոտ էլ։

                  Վերադարձ ճակատից

                  Երբեմն հանդես գալով Հայաստանի առաջնությունում, երբեմն ՝ Արցախի լիգաներում՝ Արցախի Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Լեռնայինն» իր տեղն է փնտրում եվրոպական ֆուտբոլում: 2019-20 մրցաշրջանից նա վերադարձել է Հայաստանի ուժով երկրորդ դիվիզիոն:

                  Չնայած նրան, որ նա այլևս չի կարող իր հանդիպումները անցկացնել Ստեփանակերտում (մայրաքաղաքը, որը մնաց Հայաստանի վերահսկողության տակ), պետությունը չճանաչվեց, նա շարունակում է մարզվել այնտեղ՝ կապը պահպանելով տեղի բնակչության հետ: «Հայաստանի առաջնությունում խաղալը հիշեցնում է, որ Արցախն ու Հայաստանը մեկ են», — ասում է ակումբի դարպասապահ Էրիկ Խաչատրյանը։

                  Բայց, նոյեմբերի 26-ին խաղադաշտ վերադառնալուց հետո, հազիվ վերադառնալով ռազմաճակատից, ֆուտբոլիստները առաջնության ընթացքը վերսկսելու ամենամեծ դժվարությունները ապրեցին: «Բոլորը պաշտպանում էին Արցախի սահմանները առաջին իսկ օրվանից մինչև վերջին րոպեն», — ասում է Վադիմ Հայրիյանը, ծնունդով Շուշիից՝ Ադրբեջանի կողմից գրավված քաղաքից: «Արցախում տունս կորցնելուց հետո ես ստիպված էի տեղափոխվել Երևան: Նաև կորցրել եմ շատ հարազատների: Սիրտս կոտրված է»։  «Լեռնայինի» խաղացողները հայտնվեցին ռազմաճակատում՝ զենքը ձեռքներին, դեմ դիմաց ավելի լավ հագեցած ադրբեջանական բանակին, որին աջակցում էին Թուրքիան և սիրիացի ջիհադականները:  Ծանր պարտությունն անխուսափելի էր, ինչպես նաև դրանից բխող հետևանքները։ «Ես կորցրի իմ լավագույն ընկերներից մեկին ՝ Հարութին, շատ եմ կարոտում նրան», — ասում է Էրիկ Խաչատրյանը,-«Մեր ազգը սգի մեջ է, բայց մենք սիրում ենք ֆուտբոլը և ուժ կգտնենք շարունակելու»: Սպասելով Արցախի համար կրկին փափուկ ուժի գործիք դառնալուն՝ ֆուտբոլն այժմ կունենա մեկ այլ առաքելություն․ օգնել խաղացողներին և բնակչությանը տոկունություն դրսևորել»:

                  Տեքստը՝ Վլադիմիր Կրեսենկո
                  Թարգմանությունը՝ Ալլա Աբրահամյանի
                  Լուսանկարները France Football-ի համար՝ Գևորգ Ղազարյանի

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

                  12.08.26

                  📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

                  12.08.26

                  Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

                  11.08.26

                  Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

                  11.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին

                  00:11 / 12.08.26

                  📷 Ռոնալդուն և Ջորջինան ամուսնացան․ պորտուգալացին լուսանկար է հրապարակել

                  00:05 / 12.08.26

                  Ես չէի կարող նրան սովորեցնել գոլեր խփել. Մոուրինյուն՝ Ռեալում աշխատանքի առաջին շրջանի մասին

                  23:40 / 11.08.26

                  Ես զարմացած եմ, թե որքան քիչ են նրանք վստահում նրան․ Ռեալի նախկին դարպասապահը քննադատել է Բարսելոնային

                  23:10 / 11.08.26

                  Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

                  22:44 / 11.08.26

                  Բարսելոնայի ևս մեկ պաշտպան կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ կատալոնացիները պատրաստ են գործարքի

                  22:05 / 11.08.26

                  Եթե Մանչեսթեր Սիթիի ավագը Հալանդը լիներ, մենք խնդիրներ կունենայինք․ Մարեսկա

                  21:40 / 11.08.26

                  ՉԼ․ Ցելյե – Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր

                  21:10 / 11.08.26

                  Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները

                  20:40 / 11.08.26

                  Marca. Ռեալը հրաժարվել է վաճառել իր երեք աստղային կիսապաշտպաններին

                  20:15 / 11.08.26

                  🎥 Խաղադաշտը պատասխանում է․ Radio TV Serie A-ի տեսանյութը Մխիթարյանի մասին

                  19:22 / 11.08.26

                  Խուլիան Ալվարեսը հիասթափվել Սիմեոնեից. հարձակվողը պահանջներ ունի

                  18:19 / 11.08.26

                  📷 Սպասում էին Ջորջինային, բայց եկավ Նիկոլը. Ռոնալդուի երկրպագուները երկրպագուները գրավել են ուրիշի հարսանիքը

                  17:20 / 11.08.26

                  Խնդիրներ կունենայինք, եթե Սիթիի ավագը լիներ Հալանդը․ Մարեսկա

                  16:18 / 11.08.26

                  Մտածում էիք՝ նորից մեծ տղանե՞ր եք․ Օբի Միկելը ծաղրել է Արսենալի երկրպագուների միամտությունը

                  15:22 / 11.08.26

                  Արաուխոն բացատրել է, թե ինչու է ընտրել Լիվերպուլը

                  14:20 / 11.08.26

                  Մեսսին անորոշ ժամանակով չի խաղա Ինտեր Մայամիի կազմում

                  13:12 / 11.08.26

                  Ռեալը որոշում է կայացրել Էնդրիկի հարցում. Ռոմանո

                  12:14 / 11.08.26

                  📷 Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը

                  11:06 / 11.08.26

                  Ես կստորագրեի երկու գնդակի տարբերությամբ ցանկացած հաղթանակի տակ. Ցելյեի գլխավոր մարզիչ

                  10:30 / 11.08.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Սպասում էին Ջորջինային, բայց եկավ Նիկոլը. Ռոնալդուի երկրպագուները երկրպագուները գրավել են ուրիշի հարսանիքը

                  17:20 / 11.08.26

                  Կարդալ ավելին

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.