Ամերիկացի թենիսիստուհի Ջենիֆեր Բրեդին դուրս եկավ Australian Open-ի եզրափակիչ:
1/2 եզրափակչում աշխարհի 24-րդ ռակետը հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովային, ով WTA վարկանիշում 27-րդն է:
1 ժամ 57 րոպե տեւած հանդիպումն ավարտվեց 6: 4, 3: 6, 6: 4 հաշվով` հօգուտ ամերիկացու:
Australian Open-ի եզրափակչում Բրեդիի մրցակիցը կլինի ճապոնուհի Նաոմի Օսական, որը կիսաեզրափակիչում հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: