Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր կկայանա ևս երկու հանդիպում:
Դիմակայությունների առաջին խաղերում «Յուվենտուսը» կհյուընկալվի «Պորտուին», իսկ «Սևիլյան» սեփական հարկի տակ կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին:
Այսօր կկայանա երկու հանդիպում ԱՊԼ-ից: 17-րդ տուրից հետաձգված խաղում կմրցեն «Բարնլին» ու «Ֆուլհեմը»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին, իսկ 16-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերթոնը» սեփական հարկի տակ կընդունի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Խաղը կմեկնարկի 00:15-ին:
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում առաջատար Մադրիդի «Ատլեիկոն» արտագնա խաղում կմրցի «Լեվանտեի» հետ: Խաղի մեկնարկը՝ 22:00-ին:
























































