«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հունվարին ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Նա ցանկանում է «կաչաղակների» կազմում տեսնել «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսին և «Հալլ Սիթիի» հարձակվող Ջարոդ Բոուենին: Այդ մասին հայտնում է Dailystar-ը:
Բացի այդ, աղբյուրը նշում է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է նաև «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի ծառայութուններով: