Հունվարի 5-ին Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունելու է «Տորինոյին»։
«Գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան 20 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է առաջիկա հանդիպման համար։

Խաղը կկայանա կիրակի։ Մեկնարկը Երևանի ժամանակով 23։45-ին է։