«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել իր թիմի կիսապաշտպան Տանգի Ն’Դոմբելեի խաղը «Նորվիչի» դեմ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում:
«Կարծում եմ` Ն’Դոմբելեի խաղը ֆենոմենալ էր:
Նա վերահսկում էր ամեն ինչ, նրա շարժումները այնքան սահուն էին, անցնում էր, շարժվում էր, երբեք ետ չէր տալիս, միշտ գնդակը առաջ էր տանում: Ֆանտաստիկ ֆուտբոլ»,- մեջբերում է Մոուրինյուին Goal-ը: