Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հունվարին կարող է լքել ակումբը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Ալին բավարար խաղաժամանակ չի ստանում Մոուրինյուի գլխավորությամբ և մտադիր է լքել ակումբը:
24-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Տոմաս Տուխելի գլխավորած ակումբը կփորձի վարձակալել Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին:
Հավելենք, որ Ալին «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 230 հանդիպում և դարձել 64 գոլի ու 56 գոլային փոխանցման հեղինակ: