«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի մրցելույթների մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ես բավական մեծ փորձ ունեմ և փոքրիկ հաղթանակներն ինձ գլխապտույտի մեջ չեն գցում: Հավատացեք ՝ ես ինձ լուսնի վրա չեմ զգում»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ «Տոտենհեմը» վաղը կհանդիպի 18-րդ հորիզոնականում ընթացող «Վեստ Բրոմվիչի» հետ: