«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի երկրպագուներին հայտնել է, որ իր օրոք թիմը գրավիչ ֆուտբոլ է ցուցադրելու.
«Մենք պետք է փորձենք գրավիչ ֆուտբոլ խաղալ, երկրպագուները ցանկանում են հարձակողական ֆուտբոլ տեսնել: Ես կցանկանայի լավ խաղաոճ բերել թիմին: Չգիտեմ` արդյոք կկարողանա՞մ, բայց կփորձեմ: Իհարկե, առաջին երեք օրերի ընթացքում չի կարելի շատ բան անել, բայց արդեն առաջին մարզման ժամանակ ես իմ գաղափարներն առաջ քաշեցի և այն, թե ինչ եմ ցանկանում տեսնել թիմի խաղում:
Գոհ եմ թիմի կազմից: Կան ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու խաղացողներ: Իհարկե, մենք պետք է կատարելագործվենք, և մենք դա կանենք: Մրցաշրջանի այսպիսի հատվածում բարդ կլինի, բայց մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնենք»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: