Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) նշել է վերջին տասը տարիների լավագույն փլեյմեյքերին:
Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում կապտանռնագույնների նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:
Թոփ-5-ում ընդգրկվել են նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը:
IFFHS-ի վարկածով տասնամյակի լավագույն փլեյմեյքերների տասնյակն այս տեսքն ունի.
1. Լիոնել Մեսսի
2. Անդրես Ինյեստա
3. Լուկա Մոդրիչ
4. Քևին դե Բրույնե
5. Տոնի Կրոս
6. Էդեն Ազար
7. Նեյմար
8. Մեսութ Օզիլ
9. Անդրեա Պիռլո
10. Յայա Տուրե