Այսօր կայանում է ՀՖՖ հերթական՝ 20-րդ տարեկան ժողովը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, որ հստակ ապացույցներ են ձեռք բերվել, որ 2019թ սեպտեմբերին կայացած «Տորպեդո»-«Մասիս» խաղը պայնավորված է եղել։
«Այդ գործի շրջանակում երեք հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որոնցից մեկը Կիրիլս Գրիգորովսն է, որը պատասխանատու է եղել «Երևան» և «Մասիս» ակումբների համար։ Ի դեպ, Կիրիլս Գրիգորովսը նաև միջազգայնորեն ճանաչված պայմանավորված խաղերին ներգրավված անձ է, նա բազմաթիվ նման ակումբներ է ունեցել Չեխիայում, Իռլանդիայում, Լատվիայում և այլն։ Այսօր մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ նա պատասխանատվության ենթարկվի մեր երկրում»,- ասել է Մելիքբեկյանը։
ՀՖՖ նախագահը անդրադարձել է նաև «Սևան» ֆուտբոլային ակումբին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: