Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ մահացել է մայրը՝ Կլարա Կասպարովան։
«Մեծ վշտով կիսում եմ մորս՝ Կլարա Շահենի Կասպարովայի մահվան լուրը։ Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ իմաստուն խորհրդատու, ու երբևէ իմ ճանաչած ամենաուժեղ մարդ։ Սիրում եմ քեզ, Մամա»,-գրել է Կասպարովը։
With great sorrow I share the news of the passing of my mother, Klara Shagenovna Kasparova. My role model, my greatest champion, my wise counsel, and the strongest person I will ever know. I love you, Mama. pic.twitter.com/GFgTcyUQBD
— Garry Kasparov (@Kasparov63) December 25, 2020