«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը վստահ է, որ տիտղոսներ նվաճելը կօգնի աստղային շատ խաղացողների համոզել տեղափոխվել «կարմիր սատանաների» կազմ:
«Որքան շատ տիտղոսներ նվաճենք, այնքան շատ խաղացողներ կցանկանան խաղալ մեր կազմում: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նա լավ է մարզվում: Նա սիրում է ֆուտբոլը, Պոլը շատ ամբիցիոզ է: Ողջ թիմը հիացրեց ինձ գործի հանդեպ իր վերաբերմունքով»,-Սուլշերի խոսքերն է փոխանցում Tribalfootball-ը: