ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որը քննադատել էր Չինաստանի իշխանություններին երկրի արևմուտքում բնակվող թրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:
«Իշխանամետ հեռուստաալիքները կարող են արգելափակել Օզիլին, չցուցադրել «Արսենալի» բոլոր խաղերն ընթացիկ մրցաշրջանում, բայց ճշմարտությունը կհաղթի:
Կոմպարտիան չի կարող թաքցնել մարդու իրավունքների ծայրահեղ խախտումները, որոնք թույլ են տրվում ույղուրների և աշխարհի մյուս կրոնական դավանանքների ներկայացուցիչների դեմ»,- Պոմպեոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Օզիլը փակել է Չինաստանում գործող իր ֆան ակումբը, ինչպես նաև էջերը չինական սոց.կայքերում: Ավելի ուշ Մեսութը հեռացրել էր թվիթերյան գրառումը: Նրա խոսքերի պատճառով Չինաստանում չեղարկել էին «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի ցուցադրումը (0:3):