«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ իր թիմը դեռ Իսպանիայում չեմպիոնության գլխավոր հավակնորդների շարքում է:
«Մենք դեռ պայքարում ենք Լա Լիգայի չեմպիոնության համար: Առջեւում շատ միավորներ կան: Սա շատ բարդ մրցաշրջան է: Երկու ամսից ամեն ինչ կարող է այլ լինել: Մենք պետք է պայքարենք չեմպիոնության համար»,-Կումանի խոսքերն է մեջբերում է Marca- ն:
























































