Grand Slam-ի 5-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան հավակնում է «Երկրպագուների սիրելի» մրցանակին:
Այն կհանձնվի 11-րդ անգամ: Հավակնորդների թվում են Ուկրաինայի ներկայացուցիչներ Էլինա Սվիտոլինան և Դայանա Յաստրեմսկայան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխ Պետրա Կվիտովան, ամերիկացի Սերենա և Վինուս Վիլյամսները, բելառուս Արինա Սոբոլենկոն, ավստրալուհի Էշլի Բարտին, ճապոնացի Նաոմի Օսական և այլք:
Քվեարկել հնարավոր է WTA-ի պաշտոնական կայքում: Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին: