Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, պատասխանելով հունվարյան տրանսֆերների մասին հարցին, ասել է, որ ամենից շատ նրան ժամանակ է պետք ՝ ներկայիս կազմի հետ աշխատելու համար.
«Հունվարին ամեն ինչ շատ պարզ է: Ես ուզում եմ աշխատել: Հունվարին ես կունենամ ժամանակ այն աշխատանքի համար,որը նախկինում չունեի: Ամեն օր շփվում եմ իմ օգնականների հետ. ուզում եմ ուղղորդված պարապմունքներ անցկացնել:
Ես սիրում եմ աշխատել մինչմրցաշրջանային հատվածում, բայց այդպիսի հնարավորություն չկար: Մենք հունվարին որոշակի ժամանակ կունենանք, իսկ հետո ՝ կախված փետրվար ամսից, երբ Պրեմիեր լիգայում չենք խաղա, ևս մեկ շաբաթ: Ինձ ժամանակ է պետք », — ասել է Մոուրինյոն: