Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Հակիմ զիեշի վնասվածքի մասին, որը ֆուտբոլիստը ստացել էր ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Լիդսի» դեմ խաղում (2-1), տեղեկացնում է Daily Mail-ը:
«Նա ազդրի վնասված ունի, որի ծանրության աստիճանը դեռ պետք է պարզել:
Սա մեծ կորուստ է մեզ համար, քանի որ առջևում շատ կարևոր խաղեր կան»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զիեշը մասնակցել է 7 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: