«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել առաջնությունը: Ֆուտբոլիստվ հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Այդ մասին գրում են իտալական լրատվամիջոցները։
Աղբյուրը նշում է, որ Զիեշի հավանական հեռանալը կապված է ակումբի սեփականատերերի փոփոխության հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Զիեշն իր թիմում անցկացրել է 20 հանդիպում։