Կիսապաշտպան Հակիմ Զիեշը ցանկանում է մնալ «Չելսիում»: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ լոդնոնյան ակումբից, բայց աղբյուրը հայտնում է, որ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստին չի անհանգստացնում այն, որ ինքը քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում:
Այս մրցաշրջանում Զիեշը «Չելսիում» անցկացրել է 31 հանդիպում ՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: