Մադրիդի «Ռեալի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի է։
Ամսական մրցանակը տրվել է Ֆեդերիկո Վալվերդեին։ Ուրուգվայցի կիսապաշտպանը նոյեմբերին 5 խաղի է մասնակցել ու դարձել է մեկ գոլի հեղինակ։
«Սա լավ մրցանակ է։ Միշտ հաճելի է այն ստանալը, բայց այն խաղընկերներիս ու մեր հիանալի մարզավիճակի արգասիքն է։ Մենք բարելավում ենք մեր խաղը և աճում ենք ամեն խաղի ու մարզման ժամանակ։ Ես ստացել եմ մրցանակը, բայց այն բոլորինս է»,-ասել է Վալվերդեն։
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելու է «Վալենսիային»։