Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հովսեփյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ: