Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարիերան կարող է շարունակել Միլանի «Ինտերում»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, միլանյան թիմից բացի հոլանդացի ֆուտբոլիստին ցանկանում է իր կազմում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնան»:
Նշենք, որ Վեյնալդումի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին: