Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին կարող է ստաձնել «Դերբիի» գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ակումբը նոյեմբերի 14-ին զբաղեցրած պաշտոնից հեռացրել էր նիդեռլանդացի մարզիչ Ֆիլիպ Կոկուին:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ուեյն Ռունին:
Ջոն Տերին այժմ մարզում է «Աստոն Վիլան», որտեղ որպես ֆուտբոլիստ անցկացրեց մեկ մրցաշրջան:
Հավելենք, որ «Դերբին» Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: