ՊՍԺ-ն ամեն ինչ անում է Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ իրավիճակին ուշիուշով հետևում է Մադրիդի «Ռեալը»:
Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.: 2021 թ-ին, եթե Մբապեն չերկարաձգի պայմանագրի ժամկետը, «Ռեալը» կգնի վերջինիս տրանսֆերը: Այդ դեպքում արքայական ակումբը 180 մլն եվրոյի դիմաց կգնի տրանսֆերը:
Հաղորդվում է, որ ֆրանսիացին 3 անգամ հրաժարվել է պայմանագիրը երկարաձգել: