ՌՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում «Տամբովն» ընդունել էր Մոսկվայի «Դինամոյին»:
Ալեքսանդր Կարապետյանը բացակայում էր տանտերերի հայտացուցակից, իսկ Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 8-րդ րոպեին Լեսովոյն առաջ մղեց հյուրերին: 54-րդ րոպեին, զգուշացվելով երկրորդ անգամ, խաղադաշտից հեռացվեց Կիլինը: 6 րոպե անց ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Տետրաշվիլին՝ «Տամբովին» թողնելով արդեն 9 հոգով:
64-րդ րոպեին, խաղալով 9 հոգով, «Տամբովը» 11 մետրանոց վաստակեց, որն էլ իրացրեց Օնուգղան՝ 1-1: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակում ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց խաղում, որն էլ հստակ իրացրեց Կոմլիչենկոն ու հաղթանակ պարգևեց «Դինամոյին»՝ 2-1: «Տամբովը» չհանձնվեց ու 98-րդ րոպեին նշանակվեց ևս մեկ 11 մետրանոց, սակայն Օնուգղան վրիպեց:
Այս պարտությունից հետո «Տամբովը» 13 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Դինամոն» 23 միավորով 4-րդն է: