Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին կարիերան կարող է շարունակել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով, հայկական առաջատար երկու ակումբ հետաքրքրված է Պիզզելլի ծառայություններով։
Չի բացառվում, որ Պիզելին հանդես գա «Արարատ-Արմենիայի» կազմում:
Հիշեցնենք` ղազախական «Ակտոբեից» հեռանալուց որոշ ժամանակ անց Պիզելին հայտարարեց, որ ավարտում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզզելլին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Իսկ հայկական վերջին ակումբը, որի կազմում հանդես է եկել Պիզելին, եղել է «Փյունիկը», որտեղից էլ 2011 թվականին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»: