Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հեռացրել է թվիթերյան իր պաշտոնական էջը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նա այդ քայլին դիմել է ակումբի նախագահի պաշտոնը լքելուց հետո: Բարտոմեուն թվիթերյան այդ էջը օգտագործում էր ակումբի հաջողությունները և նորեկներին ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ 57-ամյա Բարտոմեուն օրեր առաջ լքեց իր զբաղեցրած պաշտոնը: «Բարսելոնայի» նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի: