Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիին, տեղեկացնում է Tuttosport-ը:
Վերջինս նշում է, որ հռոմեական ակումբի ավագը կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում և անձամբ է ցանկություն հայտնել հեռանալ Հռոմից և միանալ միլանյան գերակումբին:
Ավելացնենք, որ Ֆլորենցիի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023թ-ը: